Տեղացող անձրևների արդյունքում Բաքվի մի շար փողոցներ փակվել են, քաղաքում ջրհեղեղ է։ Բաքվի Ֆիզուլի փողոցում ջրի բարձրությունը հասնում է մինչև 2/uploads/as_7803_32172_252031_180924024714. սմ։ Փակ են նաև դեպի կառավարություն և նախագահական նստվայր տանող ճանապարհները։
 
Մի շարք փողոցներում, որոնցից մեկը Իզմիրի 7ա հասցեում, շենքերը պարզապես փլվել են, պատճառելով ահռելի վնասներ։
 
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղաջրերը լցվել են Բաքվի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ, հաղորդում է haqqin.az պորտալը:
 
 

 
Մասնավորապես, ջրալցված է Բաքվի մետրոպոլիտենի «Մեմար Աջեմի» կայարանը:
 
 
 
 
Այսօր առավոտից Բաքվում տեղացող անձրևը հեղեղել է փողոցներն ու պողոտաները: Մարդիկ սոցիալական ցանցերում շարունակում են հեղեղված Բաքվից լուսանկարներ տեղադրել: