Ժամանակին լուրեր էին պտտվում, որ Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը, մոտ ապագայում պատրասվում են ինչ-որ համատեղ ծրագրով հանդես գալ:
 
Դեռևս հայտնի չէ թե կոնկրետ ինչ ձևաչափի մեջ է լինելու այդ համագործակցությունը:
Ինչպես արդեն հայտնի է, մի շարք հանրային դեմքեր, դերասաններ, այդ թվում Մկրտիչ Արզումանյանը հետ են վերադարձրել ժամանակին իրենց շնորհված վաստակավոր արտիստի կոչումներն ու շքանշանները:
Հիշեցնենք, որ Մկո, որ 2017թ է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։
Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։
Իսկ Հայկ Մարությանը համաժողովրդական պայքարի, ընդվզման հենց առաջին օրվանից եղել է հասարակության կողքին ու մշտապես հանդես եկել կոչերով:
Կարգին Հայկոն, Նիկոլ Փաշինյանի, վերջինիս թիմակիցների ու համախոհ բազմաթիվ այլ անձանց հետ անգամ Գյումրի մեկնեց, որպեսզի հանդիպի և իր ողջույնի խոսքն ասի՝ պայքարին միացած գյումրեցիներին:
Այսօր տեղի ունեցավ Երևանի քաղաքաետի ընտրությունները, որտեղ Հայկ Մարությանը հաղթանակ է տանում։
Մկոն, մինչ այսօր դեռևս չի խոսել Հայկի քաղաքապետի թեկնածու լինելու մասին, չի արտահայտել իր կարծիքը։
Պարզ չէ թե Մկրտիչը Երևանի գրանցում ունի թե ոչ, սակայն հետաքրքիր կլիներ իմանալ թե արդյոք՝ հնարավորություն ունենալու դեպքում, Մկոն կքվեարկե՞ր Հայկ Մարությանի օգտին թե ոչ։ Հետաքրքիր է թե իր սրտում, իր մտորումներում ում օգտին է տվել իր քվեն։