Որքան պրոֆեսիոնալ պետք է լինես, որ կարողանաս վարպետորեն թաքցնել անհաջող «վայրէջքդ», այն էլ՝ տասնյակ հազարավոր հանդիսդատեսի առջեւ: Բայց Ջենիֆեր Լոպեսի բեմական փորձն, իսկապես, իրենն ասում է:
 
49-ամյա աստղը անհաջող միջադեպ է ունեցել Լաս Վեգասի համերգային շրջագայության ժամանակ:
 
Լոպեսը Dance Again երգի ընթացքում որոշում է պտտվել է բեմի շուրջ եւ անմիջական շփում հաստատել հանդիսատեսի հետ: Սակայն նրանցից մեկին մոտենալիս երգչուհին անհաջող շարժում է անում, ինչի արդյունքում փափուկ «վայրէջք» է կատարում ուղիղ բեմահարթակին, սակայն աստղն այնպիսի արագությամբ է բարձրանում եւ շարունակում իր ելույթը, որ շատերը, նույնիսկ, չէին նկատի այդ միջադեպը, եթե չլինեին լրագրողները:)
 

 
 
Այո, Լոպեսի վարպետությանն ու ֆիզիկական մարզավիճակին կնախանձեին երիտասարդ շատ աստղեր: