ԽՈՅԵՐ
 
Դուք ձեր սիրելիի հետ այնքան վաղուց չեք հանդիպել, որ սկսել եք արդեն ուշադրություն դարձնել հակառակ սեռի այլ ներկայացուցիչներին։ Զգույշ եղեք, դա կարող է շատ հեռուն տանել։
 
ՑԼԵՐ
 
Այսօր լուրեր կստանաք այն մասին, որ ձեր եւ ձեր սիրելիի անդորրը պատրաստվում են խանգարել հեռավոր բարեկամները, որոնք 1-2 շաբաթով կհյուրընկալեն ձեր տանը։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր սիրելին մի փոքր դանդաղաշարժ կլինի, ինչը ձեզ կնյարդայնացնի։ Դուք ամեն կերպ կփորձեք արագացնել նրան, սակայն ապարդյուն։ Զուր մի վատնեք ձեր ջանքերը։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր սիրելին ձեզ հետ շփվելիս դժվարության կհանդիպի։ Դուք կուրորեն կհավատաք, որ նա հասկանում է ձեզ կես խոսքից, սակայն իրականում այլ կերպ կլինի։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր տանը ինչ-ինչ գործեր են սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին։ Միգուցե ժամանակն է ներկել տան պատերը կամ փոխել պաստառը... Աստղերը հուշում են ներգրավել այդ աշխատանքում նաեւ ձեր ծնողներին։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր աստղերը հուշում են մոտ փոքրիկ թալիսման պահել ձեզ մոտ։ Այն կօգնի ձեզ դժվարին պահերին եւ չի թողնի, որ սիրելիի հետ հարաբերությունները վատթարանան։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Եթե որոշել եք տուն կառուցել կամ ծառ տնկել, ապա այսօր դրա համար ամենահաջող օրն է։ Ի դեպ, կարող եք օգնության դիմել այդ հարցում ձեր ամուսնուն եւ երեխաներին։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիի մոտ անսպասելի, սակայն լուսավոր միտք կծագի։ Սա նշանակում է, որը օրը խոստանում է լինել հետաքրիր եւ դրական էմոցիաներով լի։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր գործի դրեք ձեր հմայքը եւ ինչ-որ մեկին հաճույք պատճառեք ձեզ հետ շփվելու ընթացքում։
 
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
 
Այսօր սիրելին երկար չի խնդրի ձեզ անել այս կամ այն բանը։ Նա համոզելու մեծ ունակություններ կունենա։
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր աստղերը հուշում են ձեզ զերծ մնալ ամպագոռգոռ բառերից։ Մեծ է հավանականությունը, որ դա պարզապես էմոցիաների պոռթկում կլինի եւ շատ կարճ ժամանակ անց կվերանա։
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր չարժե սիրելիին գանձեր խոստանալ։ Ինչ-որ մի օր դուք ստիպված եք լինելու կատարել ձեր խոստումը, սակայն միգուցե այդ ժամանակ այլ կերպ տրամադրված լինեք։