Ժուռնալիստների մության 12-րդ համագումարն անցնում է լարված մթնոլորտում: Աստղիկ Գևորգյանը հաշվետվություն ներկայացրեց, որից հետո խոսքի իրավունք խնդրեց միության անդամ Լավրենտի Միրզոյանը՝ հայտարերելով, որ համագումարն օրենքից դուրս է:
 
«Ես հեռանում եմ դահլիճից, որովհետև համագումարը տեղի է ունենում երկկողմանի խախտումներով: Ես ինձ հարգող մարդ եմ, իմ սկզբունքները ոտնահարված են, և ես հեռանում եմ դահլիճից»,- հայտարարեց Լավրենտի Միրզոյանը և հեռացավ դահլիճից:
 
Իսկ միության անդամ Հակոբ Հակոբյանը դահլիճից նետեց. «Աստղիկ Գևորգյանը դեռևս Գարբաչովի օրերից թաղել է այս միությունը»:
 
«Խնդրում եմ, որքան հնարավոր է՝ կոռեկտ լինել»,- հայտարարեց համագումարը նախագահող Նաղաշ Մարտիրոսյանը և խոսքի իրավունքը փոխանցեց Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Երվանդյանին:
 
Այս պահին համագումարը շարունակվում է: