«Պայթյունի հետևանքով կա նաև մեկ վիրավոր, որը թեթև վնասվածքներ է ստացել և այժմ բուժօգնություն է ստանում նույն հիվանդանոցում»,-տեղեկացրել է  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը որոշ մանրամասներ հայտնեց. մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել ժամը12:00-ին՝ հիվանդանոցի սեփական թթվածնի արտադրության կայանում:
 
 
 
 
«Թթվածնի կայանը տեղակայված է բժշկական կենտրոնի շենքից դուրս մոտ 100 մետր հեռավորության վրա: Ցավոք սրտի, զոհ ունենք. նա մեր աշխատակիցն է, թթվածնի կայանի տեխնիկ-օպերատորը՝ ծնված 1979 թ.»- ասաց Հովակիմյանը:
 
 

 
Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ տեխնիկ-օպերատորը մահացլ է թթվածնի բալոնի բեկորներից: Մահացածի կինը ևս հիվանդանոցի աշխատակից է: