Օպերային երգիչ, դերասան եւ ռեժիսոր Արման Նշանյանը նոր ներկայացում է բեմադրել, որի գլխավոր դերերում Մկրտիչ Արզումանյանն ու Սաթենիկ Հախնազարյանն են: Մկոն, ում մեծ մասամբ կարելի է տեսնել կատակերգական դերերում, այս անգամ հանդիսատեսին ներկայանում է դրամատիկ կերպարով: «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»՝ այսպես է կոչվում նոր բեմադրությունը, որն արվել է Նիլ Սայմոնի հայտնի պիեսի հիման վրա: 
 
 
Ներկայացման պրեմիերային ներկա էին բազմաթիվ հայնիների, այդ թվում Արփի և Անի Գաբրիելյանները։