Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:
 
Ռոզին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամբողջովին կերպարանափոխված: Իր տեղադրած լուսանկարում նա անճանաչելի է. մազերը թաքցրել է սպորտային գլխարկի տակ, կրում է մուգ գույնի տաբատ, ամառային, սեւ վերնաշապիկ, իսկ նրա կերպարը լրացնում են սպորտային կոշիկները: Նա նստած է մեքենայի մեջ, իսկ ձեքերում կա հեռախոս: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

 
 
Նշենք, որ Ռոզին այժմ նկրահանվում է «Բալենի» հեռուտասերիալում: