«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանին դեռ հայտնի չէ, իր որ հայտարարությունն է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, զրպարտություն ընկալել ու համապատասխան հայցադիմումով դիմել դատարան: «Ինչ տեղեկություն, որ ունեմ, ստացել եմ մամուլից, սպասում եմ պաշտոնական ծանուցման: Իսկ մամուլով գրել էին, որ lragir.am-ին տված իմ հարցազրույցում, որտեղ խոսել էի բջջային հեռախոսների ներկրման հետ Սեդրակի կապի մասին: Բայց թե կոնկրետ որ միտքը, որ պարբերությունն է զրպարտություն, չգիտեմ: Զրպարտությունը ակնհայտ կեղծ լուրն է՝ միտված է ինչ-որ մեկի արժանապատվությունը նսեմացնելուն, եթե նույնիսկ խոսքը գնում է բջջային հեռախոսների ներմուծման հետ Սեդրակի կապի մասին, որի մասին ես խոսել էի, դա ակնհայտ փաստ է. Երեւանում բոլորն այդ մասին իմացել են, նույնիսկ ով որ այդ ժամանակ իր համար մի հեռախոս էր բերում, նա այդ մասին տեղյակ էր: Թող հարցնեն մաքսային աշխատողներին, մեջները երեւի մի քանի ազնիվ մարդ կգտնվի՝ ասի՝ այո, եղել է նման պրակտիկա:
 
Այստեղ ընդհանրապես չկա զրպարտության ու արժանապատվության հարց, խնդիրը շատ պարզ է՝ իշխանությունը դիմել է ժողովրդին՝ ասելով՝ ով ինչ տեղեկություններ ունի նախկինում կատարված հանցագործությունների մասին, եկեք, մեզ տեղյակ պահեք: Հիմա նման մարդիկ կան, որ գալիս ու տեղյակ են պահում: Իսկ ոնց փակել այդ մարդկանց բերանը, սկսել դատական գործընթացներ մի քանի երեւելի անձանց նկատմամբ:
 
Ես հասարակական կյանքում եմ հայտնի, Վանեցյանը կառավարության մեջ է հայտնի, Փաշինյանն էլ Փաշինյան է, այսինքն` եթե դու սրանց դատի ես տալիս, անկախ նրանից՝ ինչ ելք է լինում, սովորական քաղաքացին վախի զգացում է ապրում: Խնդիրն այդ վախը, տեռորը, որ մշտապես տիրել է Հայաստանի քաղաքացիների մեջ, ուզում են վերականգնել: Այսինքն, վախով, տեռորով մարդկանց կառավարել եւ խրախուսել սեփական կողմնակիցներին, որ տեսեք՝ մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք նման բաներ էլ անել ու պատրաստ ենք: Պատահական չէ, որ facebook-ում խմբեր են ստեղծված, որտեղ բացահայտ ասում են՝ մենք նորից ենք գալու, ժողովուրդը պահանջում է Քոչարյանի վերադարձը: Սա մեծ գործողությունների մի փոքր մասն է, որոնց նպատակն է պաշտպանվել կամ վերականգնել նախկին վիճակը»,-
 
Aravot.am-ին ասաց Արա Պապյանը: Սեդրակ Քոչարյանը զրպարտության համար հայց է ներկայացրել նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ: Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը դեռ նպատակահարմար չի գտնում լրատվամիջոցներին հայցից մանրամասներ ներկայացնել:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է հայցադիմում ներկայացրել նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ: Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը դեռ նպատակահարմար չի գտնում լրատվամիջոցներին հայցից մանրամասներ ներկայացնել:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է հայցադիմում ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար: