ՑՆՑՈՂ լուր, կետ առ կետ, կարդացեք և տարածեք. ահա, թե ինչպես կարող եք հեշտ և մատչելի բնակարան ձեռք բերել Երևանի ցանկացած հավածում, վարչապետի թեթև ձեռքով
 
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որն արդեն վերջնական տեսքի է բերվել եւ ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այս շաբաթ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ծրագրի նախնական տարբերակը էական փոփոխություն չի կրել:
 
Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից տրամադրել են ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որտեղ էական փոփոխություններ չեն եղել:
 
Եվ այսպես, Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում, բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլ շինություններում, բնակվում են ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում,բնակվում են հարազատների և (կամ) ազգականների մոտ կամ վարձակալությամբ, ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն բնակարանում կամ բնակելի տանը (այսուհետ` բնակարան) բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսով ապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս,
բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:
 
Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազոր մարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի, բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցող կազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլն և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարի ժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:
 
Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով ընտանիքի անդամների թվից` հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը.
 
1) 1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին,
 
2) 2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին,
 
3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,
 
4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:
 
Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` Պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում՝ Նյութի աղբյուրը`
http://armlur.info/?p=146&l=am