Նադալը հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունում
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում կայացավ եզրափակիչ խաղը: Առաջին ռակետ Ռաֆայել Նադալը լուրջ դիմադրության չհանդիպեց Քևին Անդերսոնից և հաղթեց 6-3, 6-3, 6-4 հաշվով:
Այսպիսով, Նադալը 3-րդ անգամ հաղթեց US Open-ում և 16-րդ անգամ՝ Մեծ սաղավարտի մրցաշարերում: Ընդհանուր առմամբ, այս տիտղոսը 74-րդն էր Նադալի կարիերայում: