Քիչ առաջ Ժուռնալիստների միության համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
 
Նա իր ելույթում կոչ արեց լրատվության դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք մինչ այս չեն անդամակցել միությանը, անդամակցել և պայքարել միության առջև ծառացած խնդիրների լուծման համար: