Ռուսաստանի Իժևսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում 53-ամյա բժիշկը բռնաբարել է իր 32-ամյա հիվանդին:
 
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ 32-ամյա կնոջ նշագեղձերի հեռացման վիրահատություն է իրականացվել հիվանդանոցում։ Վիրահատությունից հետո կինը մտել է բժշկի սենյակ՝ ստուգման, սակայն վերջինը նրան նրան խմիչք է առաջարկել, ինքն էլ հարբած է եղել։ Կինը մերժել է խմել բժշկի հետ, ինչից հետո վերջինը հարձակվել է նրա վրա ու բռնաբարել։
 
Կինը չի կարողացել դիմադրություն ցույց տալ, քանի որ դեռ վիրահատության ժամանակ ներարկված ցավազրկողների ազդեցության տակ է եղել:
 
Բժիշկը նրանից պահանջել է գաղտնի պահել միջադեպը: Սակայն հիվանդասենյակ հասնելով`աղջիկը ոստիկանություն է զանգահարել:
 
Դեպքի առթիվ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածով գործ է հարուցվել («Բռնաբարություն»):