Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:
 
Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 2 ժամ, նոր հոլովակ է հրապարակել, որում նա ներկայացել է կրքոտ կերպարում: Երգչուհու տեղադրած հոլովակում նա կրում է կարմիր, խորը դեկոլտեով, ոտերը ընդծող: Սեւահեր գեղեցկուհին իր հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը. «Շուտով»:
 
Ի դեպ, ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր մարմինն ընգծող շքեղ հանդերձանքով: Սեւահեր գեղեցկուհին իր հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը. «Մինչ շոուն»: