Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:
 
 
Լիլուն իր Instagram-ի էջում, ինչպես նաեւ story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ֆոտոշարք է հրապարակել, որում գայթակղիչ երգչուհին ներկայացել է կրքոտ կերպարում: Նա նստած է իր շքեղ մեքենան, իսկ հագին սպիտակ զգեստ է, որը խորը դեկոլտեով է:

 
 
 
Զգեստն ավելի է ընդծել Լիլուի սլացիկ ոտքերը: Նրա կերպարն ամբողջացնում են կարմիր կոշիկները: Կրքոտ ֆոտոշարքին կից Լիլուն կատարել է անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունը. «Յուրաքանչյուր մարդ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ ունի»:

 
 
Նշենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, կարճ հոլովակ էր հրապարակել, որում նա ներկայացել էր կրքոտ կերպարում: Երգչուհու տեղադրած հոլովակում նա կրում էր կարմիր, խորը դեկոլտեով, ոտերը ընդծող: Սեւահեր գեղեցկուհին իր հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը. «Շուտով»: