Բասկետբոլի Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստն է:
 
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն կին և տղամարդ բասկետբոլիստին: Հարցման արդյունքում լավագույն տղամարդ բասկետբոլիստի առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականաի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:
 
Լավագույն կին բասկետբոլիստի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:
 
Հարցմանը մասնակցել են 26 մարզական լրագրողներ, այդ թվում է և «Արմենպրես» լրատվական գործակալությունը: