«Առանց քեզ վատ է, սիրելիս». Աննա Թովմասյան
 
Երգչուհի Աննա Թովմասյանի ու երգիչ Արամեի սիրառատ ու գեղեցիկ լուսանկարներին հաճախ ենք հանդիպում նրանց միկրոբլոգներում: Աննան նաեւ պարբերաբար իր շքեղ տեսքն ու հրապուրիչ կերպարներն է ցուցադրում իր Instagram-յան էջում: 
 
 
Այս անգամ Աննան մի լուսանկար է հրապարակել, որում գեղեցկուհու սովորական դարձած ժպիտը բացակայում է, իսկ պատճառը Արամեի՝ ամուսնու հեռու գտնվելն է:

 
 
Աննան մեկնաբանել է լուսանկարը՝ դրան կից գրելով. «Առանց քեզ վատ է, սիրելիս: Աղջիկներ, ու՞մ ամուսինն է մեկնել: Առանց նրա վա՞տ է, թե՞ հակառակը՝ լավ»:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան  նախընտրել էր յուրահատուկ պիջակ ու բավականին կարճ կիսատաբատ: Լուսանկարները հնաոճ պատուհանի մոտ էին արված: Իսկ դրանց կից երգչուհին նաեւ մեկնաբանություն էր թողել՝ գրելով.«Պատուհանը շատ է դուրս եկել»: