Երևանում տղամարդը մերկացել և կանգնել է Շահումյանի արձանի պատվանդանին (18+)
 
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը մերկ վիճակում բարձրացել է արտաքին գործերի նախարարության դիմացի զբոսայգում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի վրա ու տարօրինակ շարժումներ կատարել։ Այդ քաղաքացուն արձանից իջեցրել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը, որից հետո արդեն նշված վայր ժամանած բժիշկները, ոստիկաններն ու այդ տղամարդու հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։