Լիլիթ Հովհաննիսյանն այն հայ երգչուհիներից է, ում նոր տեսահոլովակներին ու ստեղծագործություններին սպասում են հազարավոր երկրպագուները:
 
Սովորականից ավելի երկար տեւած դադարից հետո Լիլիթը YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ «Bulgarian»  երգի հիման վրա նկարահանված: 
 

Երգչուհին ներկայացել է տարբեր գունագեղ կերպարներում՝ այդ թվում նաեւ ջրահարսի:
 
 
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը այնքան էլ ակտիվ չէ Instagram-յան իր էջում: Նա հիմնականում նախընտրում է հրապարակել ստեղծագործական նորությունները, իսկ ահա նրա առօրյան ու անձնական տիրույթը, կարելի է ասել, ոչ մի կերպ հանրության սեփականություն չեն դառնում:

 
Դե ինչ, այս անգամ գեղեցկուհի երգչուհին ներկայացել է բավականին գունագեղ կերպարում, որը իր նոր տեսահոլովակի կերպարներից է: Լիլիթը լուսանկարում բավականին գրավիչ տեսք ունի. զգեստը շեշտել է նրա անթերի կառուցվածքը:
 
 
Երգչուհին նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ես ուշանալ չեմ սիրում, բայց պրեմիերաների օրերին մշտապես այսպես է ստացվում՝ անկախ իմ կամքից» :
 
 
 
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս Լիլիթը իր էջում յուրահատուկ կերպարով լուսանկարներ էր հրապարակել: Տեղադրված լուսանկարներում իր սանրվածքը հաճախ փոխող երգչուհին կրկին ներկայացել էր դրեդերով եւ սպորտային հագուստով: