Մոսկվայի Բասմանյան դատարանը Խաչատուրյան քույրերի համար խափանման միջոց է ընտրել, որը առնչություն չունի ազատազրկման հետ՝ գրում է lenta.ru-ն։

Լսումները տեղի են ունեցել փակ ռեժիմով։ 20-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և նրանց 17-ամյա անչափահաս քույրը դատարանի դահլիճից դուրս են եկել առանց ուղեկցող պահակների և ձեռնաշղթաների։ Նրանց արգելված է որոշակի գործողություններ կատարել՝ օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին, շփվել միմյանց հետ, գիշերը լքել բնակավայրերը (ազգականների բնակարանները, կապ հաստատել վկաների հետ)։ Խափանման այս միջոցը կգործի մինչև դեկտեմբերի 28-ը։
 

 
 
 Աղբյուրը՝ 1in.am