Արթուր Վանեցյանն իր ընտանիքը և երեխաներին երկրից դո՞ւրս է հանել. «Իրատես»
 
«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:
 
Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նաև նեղ շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: