ԱՄՆ-ում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի․ կան զոհեր
 
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլի օդանավակայանում վայրէջքից հետո ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը կիսվել է երկու մասի, զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է FOX Carolina News—ը:
 
Օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, իսկ հետո անհայտ պատճառներով չի կարողացել կանգ առնել և բախվել է պատնեշին։
 
Օդաչուները զոհվել են, իսկ ամուսնական զույգը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: