Ձմերուկի բուրգեր, մրգային գորգեր. Տաջիկստանի նախագահի՝ ԱՊՀ ղեկավարների համար ճոխ ընդունելությունը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
 

 
 
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ճոխ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ու նրանց հետ ժամանած պատվիրակությունների անդամների պատվին՝ հյուրերին դիմավորելով կառավարության պաշտոնական նստավայրում:
 
Ինչպես հայտնում է avesta.tj կայքը, Բարեկամության երեկոյի ընթացքում նախագահ Ռահմոնը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ադրբեջանի ղեկավարների հետ երեկոյան զբոսանքի է ելել: 
 
Հատկանշական է, որ զբոսանքի ժամանակ նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Տաջիկստանի՝ պարտեզում ճոխ ձևավորմամբ ցուցադրված առատ բարիքներին:

 
 
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայացված միրգ-բանջարեղենը, չրերը, մեղրն ու մյուս համեղ բարիքները տպավորել են բարձրաստիճան հյուրերին:

 
 
Նշվում է, որ ցուցադրված մթերքները հիմնականում արտահանման համար են նախատեսված եղել: Տաջիկական կողմը նշել է, որ պատրաստ է համագործակցել ԱՊՀ բոլոր երկրների հետ ու մատակարարել բարձրորակ գյուղատնտեսական արտադրանք: