Երևանի 16-ամյա բնակչուհին Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. 
 
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և իրեն ցած նետել:
 
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
 
Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն: Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է: