Աղմկահարույց տեղեկություն համացանցում. այն ինչ սպասում է այս երկուսին հայ ազգի սրտով է, ապրես Նիկոլ ջան, սաղին տեղն ես դնում հալալա
 
Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
 
Խաչատրյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:
 
«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,- ասաց Խաչատրյանը:
 
Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի:
 
Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»:
 
«Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացել նախաքննական գաղտնիքը»,- ասաց Խաչատրյանը: