ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԾԵԾԵԼ Է ԿՆՈՋՆ ՈՒ ՍՊԱՆԵԼ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ
 
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։ Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։ Ըստ ոստիկանության` «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։
 
Պարզվել է, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ռուստամ Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։
 
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։