Զգուշացում Ծնողներին՝ Օշականում Երեխային Ինքնասպանության, Հնարավոր Է, MOMO-Ն Է Դրդել. Խաղային Ինչ Վիրուս Է Դա և Ինչպես Զգուշանալ.
 
Համացանցում ակտիվորեն տարածվում են այն տեղեկությունները, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։ Շատերն այդ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները  կապում են օրերս Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։ 
 
Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանության (մահվան) դրդապատճառները դեռևս հայտնի չեն, ոստիկանությունն էլ իր հերթին է գործունեություն ծավալում դեպքի հանգամանքները պարզելու համար։
 
Համայնքապետի խոսքով՝ երեխայի ընտանիքը բնակվում է հենց իր փողոցում և միայն դրականը կարող է ասել նրանց մասին։ «Բոլորիս համար մութ է մնացել, թե իչու է երեխան կախվել, ինչն է նրան դրդել՝ այդ քայլը անել։ Համացանցից օգտվում էր այնքան, ինչքան որ մյուս սովորական երեխանեերը և հոգեկան ոչ մի շեղում չուներ։ Ոստիկանները տարել են երեխայի համակարգիչը, որպեսզի զննեն և տեսնեն՝ արդյ՞ք որևէ խաղի ազդեցության տակ է նման բան արել, թե՝ ոչ»,-մանրամասնեց Օշականի համայնքապետը։
 
Մեր այն հարցին, թե այդ ինչ սինվոլներ են գտել կախված երեխայի կողքից, Ներսիսյանը պատասխանեց․«Շատ բան չեն գտել, միայն խաչված Հիսուսի նկարն է դրված եղել կողքին։ Ապշած էինք բոլորս, ոչ մի գրություն չկար, շատ են խոսում այդ ինտերնետային վիրուսների ազդեցության մասին, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»։
 
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում էր ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած էին նետվում)։
 
 
«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում ևվ հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
 
Ըստ փորձագետի, Մոմոյի հորինվածքը եկել է Ճապոնիայից և բոլորովին այլ թեմա է, իսկ այս ամենի շուրջ ստեղծված միստիկ աղմուկը տարավ նրան, որ անուշադրության մատնված երեխաները հետաքրքրվում են դրանցով․«Որոշ մարդիկ էլ օգտվում են սրանից և Մոմոյի դեմքով հաղորդագրություններ են ուղարկում։ Նույ Սինին Կիտի թեմայով կարող եմ ասել, որ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իբր կան կուրատրներ, որոնք երեխաներին ստիպում են ինքնասպանության դիմել, իսկ ով էլ չի դիմում սպառնում էին սպանել ծնողներին և այլն, այս ֆոնի վրա ստեղծվեցին խմբեր, որոնք իմանալով այս լեգենը, փորձում էին սա շահարկել, և ներկայանում էին, թե իրենք են հենց այդ կուրատրները, և հենց այդ թիրախավորված երեխաներն էլ սկսում էին հավատալ, որ դա իրականում գոյություն ունի։ Այս ամենը շատ հնարաոր է, որ երեխաներին դրդեն ինքնասպանության, բայց ոչ թե նրա համար, թե իբր դա գոյոււթյուն ունի, այլ նրա համար, որ դրա շուրջ կա աղմուկ։ Մոմոյի շուրջ էլ նմանօրինակ աղմուկ է ձևավովել»։
 
Սամվել Մարտիրոսյանն այս ամենին զուգահեռ շատ լուրջ խնդիր է համարում ծնողների անհետևողականությունը, նրա խոսքով կրթական համակարգի բացն այստեղ ևս զգացվում է և ուսուցիչները պետք է հատուկ թրեյնինգների մասնակցեն և պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգներ կան համացանցում։
 
«Ծողների մեղավորությունը ևս կա, քանի որ նրանք լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում համացանցը և չեն հետևում երեխաներին։ Բայց այդ ամենը զուտ դրդող հանգամանք կարող է հանդիսանալ, այլ ոչ թե ինքնասպանությանը բերող։ Իսկ ուսուցիչները պետք է կարողանան սիգնալները բռնել, որպիսի հասկանան թե երեխան ինչ վիճակում է, հետապնդվում է համացանցում, թիրախավորել են նրան, թե ոչ»,- հավելեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
 
Հեղինակ՝ Արմինե Միքայելյան