Աստվա՜ծ իմ… այսպիսի դաժանությու՞ն…. Րոպեներ առաջ Երևանում սահմռկեցուցիչ դեպք է կատարվել…
 
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
 
 Ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում: 
 
 
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզում են, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում: Երևան քաղաքի ոստիկանները մեկնելով նշված հասցե, ննջասենյակում հայտնաբերում են գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին: 
 
 
 Մինչ դեպքի վայրում կաշխատեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերում են Տ. Մկրտչյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանություն, այնուհետև տեղափոխվում է քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվում: 
 
 
 
 Փաստի առթիվ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են նաև հանցագոծության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: