Եկեք այսօր պատրաստենք Թոքով տաք աղցան.
 
100 գ տավարի լյարդում կան 1,28 մգ տոկոֆերոլներ (E), 33 մգ ասկորբինաթթու (C), 0,7 մգ պիրիդոքսին (B6), 60 մկգ անչափ արժեքավոր ցինոկոբալամին (B12), 98 մկգ բիոտին, 9 մգ նիացին (PP), 6,8 մգ պանտոտենաթթու (B5), 2,2 մգ ռիբոֆլավին (B2), 0,3 մգ տիամին (B1), 240 մկգ ֆոլացին (B9), 635 մգ քոլին։
 
Նման համատեղություն չկա որևէ բուսական մթերքի մեջ՝ թե° որակային և թե քանակային (առանձին բացառություններ կան, օրինակ, վիտամին C-ի վերաբերյալ) չափանիշներով։
 
Սակայն կա շատ կարևոր հակացուցում՝ կապված ռետինոլի (A) հետ՝ տավարի լյարդը պարունակում է մոտ 8,2 մգ վիտամին A (խոզինը՝ 3,45 մգ), իսկ մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջը 1,5մգ է։ Խնդիրը նրանում է, որ ռետինոլը կուտակվում է օրգանիզմում՝ նշված չափաբաժինը գերազանցելու դեպքում, ինչն ազդում է ոսկորների ամրության վրա՝ դրանք դառնում են փխրուն։
 
Տավարի լյարդը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, խորհուրդ է տրվում միզաքարային հիվանդության դեպքում, նաև կանխարգելում է սրտի կաթվածը։
 
Բաղադրությունը.
 
500 գ տավարի թոք 
 
4 հատ գազար
 
4 պճեղ սխտոր 
 
2 գլուխ կարմիր սոխ 
 
2 ճ.գդալ կիտրոնահյութ 
 
50 գ կարագ 
 
1 ճ. գդալ ձեթ մի փունջ մաղադանոս աղ, պղպեղ, շաքարավազ 
 
Պատրաստումը.
 
Թոքի վրայից հեռացնել թաղանթը և մանր կտորներով կտրատել (հեշտ կտրատելու համար կարելի է թեթևակի սառեցնել): Սոխը, գազարն ու սխտորը մաքրել ու լվանալ, գազարը բարակ շերտերով կտրատել, սոխը` նույնպես, սխտորն էլ մանրացնել: Ձեթով տապակել սոխն ու սխտորը 2-3 րոպե, ավելացնել գազարն ու տապակել ևս 5 րոպե, ապա համեմել աղով, պղպեղով ու շաքարավազով, ցողել կիտրոնահյութ ու դնել մի կողմ` մարինացման համար: Կարագը տապակի մեջ հալեցնել, վրան ավելացնել ձեթ, աղ ու պղպեղ, ապա թոքը տապակել դրա մեջ ամեն կողմից 2-3 րոպե: Վերջում ավելացնել մանրացրած սխտորն ու մանր կտրատած կանաչին: Կարելի է արդեն մատուցել գազարի խառնուրդի հետ ձևավորած: 
 
Բարի ախորժակ: