ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ` ԳՅՈՒՄՐԻ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՖՈՏՈ
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է՝ «Իմ քայլը»։ Դեռեւս մեզ հայտնի չէ` ով է արձանի հեղինակը։
 
Հիշեցնենք, որ հենց այսպիսի տեսքով Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսեց իր քայլարշավը Գյումրի քաղաքից` 14 օրում անցնելով մի քանի մարզերով եւ ապրիլի 13-ին հասավ Երեւան, որոշ ժամանակ անց էլ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։