Հայաստանի ոստիկանները Վրաստանից Հայաստան են տեղափոխել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարած, ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

 
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված, 49-ամյա Գագիկ Դանոյանին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-14 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդ. 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Դանոյանը կասկածվում է 2 անձնանց հետ զինված՝ Կոտայքի մարզում բնակվող Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Սահակյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: 
 

 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել էր Հայաստանից՝ անցնելով Վրաստան: 
 
Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 4 օր: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել էին Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման էին ենթարկել Գ. Դանոյանին: 
 
Առաջիկայում նա պետք է տեղափոխվեր Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: 
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող՝ 33- ամյա Մայիս Մկրտչյանն է 
 
 
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է 

 
Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է 

 
 
Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է 

 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 
 
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
 
Աղբյուրը՝ shamshyan.am