1 կգ հորթի մսին (շատ համեղ կստացվի, եթե 200 գրամը լինի խոզի յուղոտ միս և 200 գրամ գառի միս):
 
1 կգ գ խաղողի տերև,
 
50 գ բրինձ,
 
200 գ գլուխ սոխ,
 
500 գ մածուն,
 
20 գ սխտոր (կամ 1 գ դարչին, 10 գ շաքար),
 
աղը, պղպեղը և կանաչեղենը՝ ըստ ճաշակի
 
խաղողի թարմ տերևները 2—3 րոպե դնել եռման ջրի մեջ (եռացնել չի կարելի, որպեսզի չեփվեն), որից հետո պոչերը կտրել:
 
Վերցնել խաղողի 1 —2 տերև մեջը դնել մսից պատրաստած խճողակը և ծրարաձև փաթաթել:
 
Պատրաստեք խճողակը․
 
Միսը (խոզ,գառ և հորթ) աղալ:
 
Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել:
 
Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին:
 
Տոլման մատուցել, վրան լցնելով գոյացած հյութից:
 
Աոանձին մատուցել ծեծած սխտորով կամ շաքարով ու դարչինով մածուն: