Վրաերթի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հետիոտնը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Գրիգոր Գրիգորյանը։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

 
 
Ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:-ի սահմաններում Ֆայզո Ալիյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 FV 663 համարանիշի ավտոմեքենայով Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին գերեզմանոցների դիմաց վրաերթի էր ենթարկել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանին: 
 
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 
 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի