ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը 2017 թ-ին ստացել է 20 949 086 դրամ  և  50 000 եվրո եկամուտ:
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից:
 
Պատգամավորի 50 000 եվրո եկամուտը գոյացել է ստացված փոխառություններից:
 
20 մլն 949 086 դրամը գոյացել է հետևյալ կերպ՝
 
5 685 900  դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
 
263 186 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
 
2 մլն  դրամ՝ գույքի օտարումից ստացված եկամուտ,
 
10 մլն  դրամ՝ ստացված փոխառություններ,
 
3 մլն դրամ՝ ստացված փոխառություններ:
 
Պատգամավորի դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են 21 մլն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 23 մլն դրամ:
 
Արմեն Աշոտյանը 2017 թ-ին ունեցել է 58 մլն դրամ  արժեքով մեկ փոխառություն:
 
Հայտարարագրում գրանցված է 1 բնակարան՝ 50 մլն դրամ արժեքով և 1 ավտոտնակ 5 մլն դրամ արժեքով:
 
 
Եվ՛ բնակարանը, և՛ ավտոտնակը հարկային տարվա ավարտին օտարվել են:
 
Պատգամավորի կինը՝ Լուսինե Նավասարդյանը  2017 թ-ի տարեկան հայտարարագրում գրանցել է 1 բաժնետոմս՝ 106 000 դրամ արժեքով:
 
Դրամական միջոցները կազմել են 8 800 000 դրամ, 12 000 եվրո և 15 500 դոլար:
 
Եկամուտները կազմել են 5 924 431 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: