Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում եւ գրառումներ կատարում, որոնք նկարագրում են նրա եւ որդու՝ Կարենի առօրյան, նրա գործունեությունն ու հույզերը: Երգչուհու հրապարակումները գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից գովեստի խոսքերի, դրական մեկնաբանությունների:
 
Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց դիմահարդարման: Լուսանկարին կից երգչուհին խոսելով մարդկանց չարանալու մասին, գրել է. «Այնքան եմ ուզում, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի, որպեսզի թույլ մարդիկ չչարանան»:
 
Նշենք, որ Լիլիթի այս հրապարակումը եւս արժանացել է միկրոբլոգի իր էջի հետեւորդների դրական ու ջերմ մեկնաբանություններին:

 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր հմայիչ կերպարում: Լուսանկարն արված էր հատուկ հավելվածի օգնությամբ: Սելֆիին կից Լիլիթը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Էէէէէ, էլի երես առա»: