Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սգո օր կհայտարարվի. վարչապետ
 

 
 
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի որպես սգո օր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։ Աշխարհահռչակ շանսոնյեն շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին և այլոք ...