Դեղին Հողային Շունը խորհրդանշում է հողի տարերքը։ Նրան բնորոշ են այնպիսի գծեր, ինչպիսիք են կայունությունը, հավատարմությունը և կապվածությունը։ Չնայած, որ այն սոցիալական կենդանի է, առաջին հերթին կարևորում է  իր մոտ կարգուկանոն հաստատելը, այդ պատճառով մարդկությունը ձգտելու է կյանքի փոթորքոտ ալիքները  վերադարձնել բնականոն և խաղաղ հուն։
 
Շունն առատաձեռն է և քաղաքավարի, սակայն նա երբեմն բավականին ագահ է լինում։ Իր բարիքները նա առանց շտապելու է հավաքելու, նպատակներ է դնելու և հաստատուն քայլերով հասնելուուզածին։ Նրան ուրիշինը պետք չէ, սակայն սեփականի համար նա մինչև վերջ կռիվ կտա։ Ի տարբերություն Աքաղաղի, Շունըառաջ է շարժվում «համբերությունը և ջանասիրությունն ամեն ինչ հաղթահարում են»սկզբունքով։ Այդ պատճառով գալիք տարի պետք է լինել համբերատար և ջանասեր, պահանջկոտ սեփական անձի և ուրիշների հանդեպ։
 
Հողի տարերքը կապված է կանոնների և ավանդույթների հետ, այդ պատճառով Հողագույն Շան տարուն կարևոր է հետևողական լինել սեփական սկզբունքների հանդեպ։ Արդար և փոքր-ինչ իդեալականացնող, Շունը կենտրոնացած է գործընկերության վրա, այդ պատճառով միությունների թեման առավել բարձր է հնչելու ամբողջ տարվա ընթացքում։
 
Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա Շունը նշանակալի և մեծամասամբ լավ իրադարձություններ է բերելու կենդանակերպի բոլոր նշանների համար։ Քանի որ այն հավատարմության և մշտականության խորհրդանիշ է, ապա այս տարի երկարակյաց ամուսնական հարաբերությունների տարի է լինելու։Տարին բավականին բարենպաստ է գործնական ակտիվության համար։ Կենդանկերպի նշանների մեծամասնությունը հիանալի հնարավորություն կունենան լավացնել իրենց ֆինանսական վիճակը։ Սակայն հաջողությունը համառներինն ու դիմացկուններինն լինելու։ Նրանցը, ովքեր պատրաստ կլինեն աշխատել և պատասխանատվություն վերցնել իրենց վրա։
 
Չնայած նրան, որ շունը փոփոխություններ չի սիրում և շքեղության չի ձգտում՝ ամեն ինչ կանի, որպեսզի երկրագնդի մարդիկ կարողանան լավացնել իրենց կենցաղային պայմանները։
 
Շան տարին նաև նշանավորվում է գիտա-տեխնիկական առաջընթացով։ Հասարակության մոտ հետաքրքրություն կառաջանա գիտության անսովոր ճյուղերի նկատմամբ, զարգացում կապրեն հոգեբանական գիտությունները։
 
Ինչ վերաբերվում է բնակչության առողջությանը և երկրագնդի էկոլոգիական վիճակին, ապա համաճարակներ և աղետներ պետք չէ ակնկալել։ Բժշկության ոլորտում հնարավոր է հայտնվեն նոր դեղեր, բուժման մեթոդներ։
 
Հասարակությունը նորովի կնայի հոգևոր և ինքնազարգացման հարցերի վրա։ Ընդհանուր առմամբ դա հասարակության գիտակցության շրջադարձն է դեպի մարդասիրությունն ու այլասիրությունը։