ԽՈՅԵՐ
 
Խոյերին հարկավոր է մոռանալ այսօր այն մասին, թե ինչ են իրենք ցանկանում եւ փոխարենը մտորել, թե ինչ կցանկանային իրենց սիրեցյալները, եւ ի սրտե նրանց ռոմանտիկ անակնկալ մատուցել:
 
ՑԼԵՐ
 
Ցլերը կարող են համոզված լինել, որ այսօր իրենց զուգընկերները կարող են իրենց գաղափարները դրական ընդունել։ Այնպես որ՝ Ցլերը պետք է օգտվեն առիթից, քանի դեռ զուգընկերները չեն փոշմանել:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Երկվորյակներին արժե կիսվել իրենց ծրագրերով սիրեցյալների հետ: Եթե այսօր զուգընկերները պատրաստ են Երկվորյակներին ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել, միասին նրանք անշուշտ հաջողության կհասնեն:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր Խեցգետիններին չի խանգարի սիրեցյալների հետ միասին զբաղվել ֆինանսական հարցերով: Ռոմանտիկան հիանալի երեւույթ է, սակայն կյանքը երբեմն ստիպում է երկնքից ցած իջնել նյութական բնույթի հարցեր լուծելու համար: 
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ 
 
Այսօր Առյուծներին արժե հատկապես ուշադիր լինել իրենց սիրեցյալների հանդեպ: Ամենայն հավանականությամբ, նրանք, ովքեր թանկ են իրենց համար, Առյուծների կարիքն են զգում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում կամ չեն կարողանում դիմել նրանց: 
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին վերանայել իրենց ընդհանուր ծրագրերը եւ նպատակները: Հնարավոր է, որ նրանց սիրային ռազմավարության մեջ ինչ-որ սխալ է հայտնվել, եւ քանի դեռ նրանք այն չհայտնաբերեն, նրանց հարաբերությունները սիրելիների հետ չեն զարգանա:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Օրը տրամադրում է Կշեռքներին իրենց մտքերի եւ զգացմունքների հետ միայնակ մնալուն: Նույնիսկ եթե սիրեցյալների հետ իրենց հարաբերություններում ամեն ինչ հիանալի է ընթանում, այսօր Կշեռքները կարող են տարօրինակ հակվածություն զգալ միայնակ մնալու հանդեպ: 
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր աստղերը թույլ կտան Կարիճներին վայելել հակառակ սեռի նկատմամբ իրենց ազդեցությունը: Նրանք շրջապատված կլինեն կախարդության, սիրո եւ գայթակղության մթնոլորտով, ինչը Կարիճներին ցանկալի եւ անկրկնելի կդարձնի:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Աղեղնավորները խոստովանության հնարավորություն ունեն: Պետք չէ վախենալ. ըստ երեւույթին, սիրելիները արդեն գլխի են ընկել ամեն ինչի մասին:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր սիրո մեջ փոփոխություններ սկսելով՝ Այծեղջյուրները կզարմանան, թե որքան քիչ է իրենց հարկավոր աշխուժանալու համար:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Միայն հասկանալով եւ ձեւակերպելով իրենց դժգոհության պատճառները՝ Ջրհոսները կարող են ազատվել դրանից եւ առաջ գնալ: Երբ Ջրհոսները իրենց ուսերից դեն նետեն իրենց այսօր ճնշող ծանրությունը, նրանց սպասում է կյանքի նոր փուլ եւ նոր սեր:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր աստղերը կոչ են անում Ձկներին ընդհանուր լեզու գտնել իրենց սիրեցյալների հետ եւ անտեսել բոլոր տարաձայնությունները: