«Ամբողջ աշխարհը սգում է». Սելին Դիոնի հուզիչ գրառումը՝ Ազնավուրի մասին
 
Այսօր կյանքից հեռացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, նա 94 տարեկան էր: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային կինոյի, երգարվեստի ներկայացուցիչներին:

 
 
Համաշխարհային ճանաչման երգչուհի Սելին Դիոնը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել լեգենդար հայի հետ: 
 
«Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, որը համաշխարհային ճանաչման հասավ իր սիրային երգերով: Որպես արտիստ՝ բեմը վերջերս էր դարձել նրա տունը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, Դուք ինձ համար միշտ կմնաք հրաշալի: Սեր ու ցավակցություն նրա ընտանիքին», - մեկնաբանել է ժպտադեմ լուսանկարը երգչուհին:
 
Ավելի վաղ Ֆրանսահայ շանսոնյեի մասին իրենց սրտի խոսքը արտահայտել էին Ժան-Կլոդ Վան Դամը, այնուհետու՝ Սերժ Թանկյանն ու հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը: