«Աշխատում եմ կյանքում չզղջալ, բայց այսօր զղջում եմ». Թանկյանն` Ազնավուրի մասին
 
Այսօր 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրա մահը ցնցեց շատերին, այդ թվում նաեւ համաշխարհային աստղերին:
 
Իր սրտի խոսքը լեգենդար հայի մասին ավելի վաղ արտահայտել էր Ժան-Կլոդ Վան Դամը, իսկ այժմ Ազնավուրի երիտասարդ տարիների լուսանկարներից մեկը Instagram-յան էջում հրապարակելով՝ Սերժ Թանկյանը նրա մասին գրել է.
 

 
 
«Աշխատում եմ կյանքում որեւէ բանի համար չզղջալ, բայց ասյօր զղջում եմ, որ չհասցրի հանդիպել այդ անհավանական մարդուն: Նա աշխարհը ոգեշնչել է իր երգերով ու դարձել է վառ օրինակն այն բանի, թե ինչպես մարդ կարող է երկրի պատվավոր քաղաքացի դառնալ՝ օգնելով ուրիշներին: Նա ինձ համար արտիստի, ակտիվիստի ու հայրենասեր մարդու իդեալ է: Մենք բոլորս Ձեզ կկարոտենք, պարոն Ազնավուր»:
 

 
 
 
Աղբյուրը՝ style.news.am