Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․
 
 
«Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, և կամ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։
 
ԲԿ-ի ենթակայության պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենի հետ կարծես նույնպես խնդիրներ ունեցաք։ «Նախ՝ նա տեղափոխվել է այլ աշխատանքի․ խնդիրներ չեն եղել։ Եվ ապա՝ ես ունեմ հետևյալ սկզբունքը՝ աշխատողը պետք է համապատասխանի ներկայացվող խստագույն պահանջներին։ Բացառում եմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ իմ կողմից ազատվեն գործից»։
 
 
Ասում են, Ձեր՝ հիվանդանոցի տնօրեն դառնալու հարցում նշանակալի է եղել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի դերակատարությունը, որն էլ իր հերթին մտերիմ է առողջապահության նախարարի հետ։
 
«Սխալ էր Ձեր հարցն ամբողջովին՝ իմ կարիերան մեկ մարդու հետ կապելուն առնչվող․ Նարեկն իմ համակուրսեցին է, ես իր հետ մտերիմ եմ, ինչպես մնացած համակուրսեցիներիս հետ։ Մի մոռացեք նաև, որ ես բժշկականն ավարտել եմ կարմիր դիպլոմով»»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: