Աշխարհահռչակ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Շառլ Ազնավուրի հետ լուսանկար, որն արվել է 2007թ. Փարիզում:
 
Լուսանկարին կից երգչուհին կատարել է հետևյալ գրառումը. «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ»:
Աղբյուրը՝ armenpress.am