Արևի վրա տեղի ունեցած բռնկումը ստիպել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմին թաքստոց մտնելՍեպտեմբերի 10-ին Արևի վրա տեղի ունեցած հերթական ուժեղ բռնկումից հետո Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմը տագնապի ահազանգ է ստացել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է կայանում գտնվող հատուկ թաքստոց մտնել:
 
Ինչպես նշում է lenta.ru-ն, ուժեղ բռնկման հետևանքով կարող էր վնասվել ՄՏԿ-ի սարքավորումը՝ վտանգելով տիեզերագնացներին: Բացի այդ, կարող էին տուժել նրանց կյանքի ապահովումն իրականացնող մի շարք համակարգեր:
 
Այն պահին, երբ ՄՏԿ-ն անցել է Արևի «կողքով», սկսել են ավելանալ պրոտոնային իրադարձություններն ու վտանգավոր ճառագայթման ծավալը:
 
Աղբյուրը նկատում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն 4-րդ հզոր բռնկումն է Արևի վրա: Հետաքրքրական է, որ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած բռնկումն ամենահզորն է համարվում դիտարկումների անցած 12 տարվա ընթացքում: Հայտնի է, որ բռնկումների պատճառով տիեզերք է արտանետվում ահռելի քանակությամբ էներգիա: