Հենց հիմա հավաքվում ենք Ազգային ժողովի շենքի մոտ. վարչապետի կոչը՝ բոլորին
 
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն  ժամը 19:30-ին արտահերթ նիստ է գումարել՝ ձեզ հայտնի նախագծին  քվեարկելու համար: Կոչ եմ անում բոլորին հենց այս պահին հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, իսկ բոլոր քաղաքական ուժերին ու պատգամավորներին, ովքեր համարում են, որ իրենք չպիտի դուրս գան քաղաքացիների դեմ, կոչ եմ անում չգրանցվել, չգնալ ու չգրանցվել ու չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին:
 
Քաղաքացիներին էլ կոչ եմ անում Դեմիրճյան եւ Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել՝ բողոքի խաղաղ ցույցի:
 
Տարածեք խնդրում եմ այս տեղեկատվությունը»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
https://web.facebook.com/nikol.pashinyan/videos/272636890254069/
Աղբյուրը՝ armtimes.com