Արյունահեղության են տանում. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
 
Հրատապ՝ Սա բանդա ա: Ուզում են հակաժողովրդական բաներ անեն, չի ստացվելու. ԱԺ-ում արտահերթ նիստի ավարտից հետո, երբ ընդունվեց «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագիծը, վրդովված ասաց ԱԺ  «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: 
 
Իսկ նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հավելեց. «Մենք առավոտվանից ասում էինք, որ այս նախագիծն ուզում են ընդունել նրա համար, որպեսզի հրաժարականի պարագայով խորհրդարանը ցրելու ընթացակարգը խափանվի: Եվ իրենք ասում էին՝ ոչ, դրա համար չի և ասում էին, որ դա մեկ ուժ է արել, մյուս ուժերը կապ չունեն և այլն: Իսկ հիմա տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն, բայցի «Ելք» խմբակցությունից: Հաշվիչ հանձնաժողովով իրենք հաշվեցին, որ ընդունվեց օրենքը, բայց ես կրկնում եմ, որ Սահմանադրությունը շատ հստակ ասում է, եթե 14 օրվա ընթացքում վարչապետը չի ընտրվում հրաժարականից հետո, ուրեմն խորհրդարանը իրավունքի ուժով արձակվում է: Հետևաբար, այս օրենքը, որն ընդունվել է, որ իբր թե, դրանով ընդհատեն նիստը և պահեն էդ ժամկետը, այն ուժ չունի ու չի փոխելու իրավիճակ»:   
Մանրամասները՝ տեսանյութում.