1 բաժակ ալյուր,
 
1 բաժակ ջուր,
 
100 գ կարագ,
 
4 հատ ձու,
 
Կրեմի համար՝
 
1 բաժակ կաթ,
 
1 բաժակ շաքարավազ,
 
3 ճաշի գդալ ալյուր,
 
200 գ կարագ
 
Պատրաստման եղանակը
 
Կարագը, ջուրը և ալյուրը եփել, վերցնել կրակից ու հատ հատ ավելացնել ձուն ու հարել: Ստացված խմորից գդալով լցնել թավայի մեջ ու թխել 180-200 աստիճանում:
 
Պատրաստի էկլերների կողքից դանակով կտրել ու լցնել կրեմը:
 
Պատրաստել կրեմ:
 
Կաթը, շաքարավազը ու ալյուրը եփել, սառեցնել ու խառնել կարագի հետ: