Նորատուսցի Ալիկը նոր քրեական սկանդալի կենտրոնում է հայտնվել.
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանի, նույն ինքը՝ Նորատուսցի Ալիկի անունը շրջանառվում է աղմկահարույց մի քրեական պատմության մեջ։
 
Պարզվում է՝ տարիներ առաջ նա միջամտել է երկու այլ անձանց միջեւ գույքային վեճին՝ կողմերից մեկի առաջարկով։ Արդյունքում նա փախցրել է գործարարի մեքենան, որի մեջ եղել է վերջինիս եղբորորդին ու պահանջել ավելի քան 300 հազար դոլար` նրան ազատ արձակելու դիմաց։ Հակառակ պարագայում՝ սպառնալով սպանել նրան։ Որպես փրկագին գործարարը քրեական հեղինակությանն է տվել երկու մեքենա, ինչից հետո միայն երիտասարդն ազատ է արձակվել։
 
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։
 
Նշենք, որ նրա անունը շրջանառվում է նաեւ Երեւանի մի գործարարից տարածքը խլելու մեջ, իսկ Լիա գեղեցկության սրահում 2016 թվականին տեղի ունեցած սպանության գործով մեղադրվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելուն օժանդակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Աղբյուրը՝ hayacq.com