ԽՈՅԵՐ
 
Այսօր ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք, միգուցե, ոչ ադեկվատ սկսեք ընկալել նրա պահվածքը:
 
ՑԼԵՐ
 
Այսօր ձեր նախկին սիրեցյալը կսկսի ձեզ համոզել, որ ձեր կողքին այժմ ճիշտ տղամարդ չի կանգնած: Որքան էլ, որ ձեզ չհետաքրքր նրա կարծիքը, ստիպված կլինեք դա լսել: Պարտադիր չէ, որ հետեւեք նրա խորհուրդին:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ինքներդ կլինեք ձեր երջանկության ստեղծողը: Որքան էլ, որ դա դժվար թվա` սեփական ուժերով պետք է հասնեք ձեր երջանկությանը:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր ձեր կթվա, որ ձեր սիրելիին ինչ-որ մեկը փոխել է: Նա նման չի լինի այն անձնավորությանը, որին երբեւէ սիրել եք: Նրա պահվածքը ձեզ բոլորովին դուր չի գա:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Ձեր հաջողություններով դեռեւս շուտ է ընտանիքի անդամների հետ կիսվելը: Նրանք ոչ միայն դժվարությամբ ձեզ կհավատան, այլեւ, միգուցե, ծիծաղեն ձեր ասածների վրա: Ավելի լավ է այսօր կիսվեք ընկերների հետ:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր դուք կցանկանաք որեւէ սխրանք գործել հանուն սիրո` սիրելիի համար երկնքից աստղ բերել, կամ եթե դա շատ անհավանական է թվում, կօգնեք նրան լվանալ սպասքեղենը: Թե նա, թե հասարակությունը դրա համար ձեզ կծափահարեն:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր լավ կանեք ձեզ երես տաք, իսկ ավելի իդեալական կլինի, եթե դա անի ձեր սիրելին: Դուք ինքներդ կզարմանաք, թե որքան լավ դա նրա մոտ կստացվի:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր լավ կանեք վստահեք ձեր բնազդին: Իհարկե, խելքով առաջնորդվելը եւս շատ կարեւոր է, բայց նախապատվությունը տվեք բնազդին:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր դուք, վերջապես, կորոշեք հանել վարդագույն ակնոցներն ու սիրելիին նայել առանց դրանց միջամտության: Դուք հսկայական տարբերություն կզգաք, բայց մի վախեցեք: Նա ձեզ այդպես իրական ավելի դուր կգա:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ձեզ դժվարությամբ կհամոզի, որ ձեր գործողությունները ոչ միշտ են ճիշտ եւ որ երբեմն պետք է լսեք ինչ-որ մեկի, թեկուզ հենց նրա խորհուրդը: Շատ իզուր, որ չեք համաձայնվում:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր դուք խուճապի կմատնվեք, սակայն բոլորովին չնչին բանի պատճառով: Ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում, դուք ձեր խուճապով ամեն ինչ ավելի եք խճճում:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին առանց ձեր օգնության ոչինչ պատրաստ չէ անել; Փորձեք նրան մի քիչ անկախություն ներշնչել, որպեզի նա ավելի վստահ լինի իր ինքնուրույն քայլերի մեջ: