Կարմիր լատեքսով Քայլի Ջենների նոր կրքոտ լուսանկարը.
 
Վերջերս Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ներկայացուցիչ Քայլի Ջենները խոստովանել էր, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում, որ  իր մարմինը փոփոխությունների է ենթարկվել դստեր՝ Սթորմիի լույս աշխարհ գալուց հետո:
 
Սակայն այժմ նա իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որով կարծես ուզում է ցույց տալ, որ իրականում իր կազմվածքն անթերի է: Քիմի կրտսեր քույրը՝ վերջինիս հետքերով գնալով, ներկայացրել է իր կարմիր լատեքսի կտորից կարված սեքսուալ հանդերձանքը:

 
Կրքոտ հեռուստաաստղի հայելային սելֆին բավականին լայն արձագանք է գտել համացանցում: Լուսանկարին կից բիզնես-լեդին միայն նշել է, որ գտնվում է Մայամիում: 

 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնվել էր պապարացիների ուշադրության կենտրոնում Մալիբուում ընթրելիս: Նա ներկայացել էր սեւ վերարկուով, որի տակից այնպիսի տպավորություն էր, կարծես աստղը ոչինիչ չէր հագել: Այս ինտրիգ առաջացնող հագուստը նա համադրել էր 700 դոլար արժողությամբ վարդագույն ճտկավոր կոշիկների հետ, որոնք կարծես ճչում էին աստղի գլամուրային կյանքի մասին:
 
 
Աղբյուրը՝ style.news.am