40-ամյա երգչուհի Անի Լորակի համար ժամանակը, կարծես, կանգ է առել: Այն երգչուհու գեղեցկության օգտին է աշխատում: Երգչուհին Instagram-ում ավելի քան 4 մլն. հետեւորդ ունի: Նա հաճախ է նրանց ուրախացնում իր նոր ու ցնցող լուսանկարներով ու թույլ չի տալիս իրեն երկար կարոտել:
 
Այս անգամ աստղը իր  Instagram-յան էջում հետեւորդներին է ներկայացրել նոր լուսանկար, որում նա սեւ, երկարափեշ, ոտքի վրա խորը բացվածքով զգեստով է հանդես եկել: 
 
 
Լորակի շքեղ կերպարը հիացրել է օգտատեր-երկրպագուներին ու նրանք գովեստի խոսքերով ու հաճոյախոսություններով են ողողել երգչուհու հրապարակման մեկնաբանությունների համար նախատեսված դաշտը:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս Լորակի ծննդյան օրն էր: Երգչուհուն առաջիններից մեկը շնորհավորել էր նրա թուրք ամուսինը՝ Մուրատը: Նա իր Instagram-ում ուկրաինացի երգչուհու լուսանկարն էր հրապարակել, որին կից անգլերեն լեզվով շնորհավորանք էր հղել նրան: Նա գրել էր. «Կինը, ով իմ կյանքի ամենալավ նվերն է արել ինձ համար՝ Սոնիկին՝ իմ անսահման սիրուն: Կարոլինան դիվա է: Շնորհավոր տարեդարձդ, իմ անսահման սեր: Քեզ ամենալավն եմ ցանկանում՝ առողջություն, երջանկություն, հաջողություն, հարմոնիա, որպեսզի քեզ պահպանի Աստված: Ծնունդդ շնորհավոր: Դու միակն ես: Չնայած միասին կլինենք, թե ոչ, դու միակն ես»: